ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը |azatutyun.am|
19:12 - 14 սեպտեմբերի, 2022

ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը, տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով` սեպտեմբերի 15-ին Երևան ժամանող խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կուղևորվի հաջորդ շաբաթ», - «Ինտերֆաքսին» տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել