Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է․ Ջերմուկի փոխքաղաքապետ |armenpress.am|
13:35 - 14 սեպտեմբերի, 2022

Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է․ Ջերմուկի փոխքաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: Այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:

«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել,  ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են:

«Ակտիվ գործում ե բուժհաստատությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել են ինքնապաշտպանական խմբեր, նա նշեց. «Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել