Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին

 |armenpress.am|
07:44 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:  

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել