Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները |tert.am|
16:25 - 12 սեպտեմբերի, 2022

Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները |tert.am|

tert.am: Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները։

«Մրցույթը հայտարարված է, կա կապալառու ընկերություն, որը մի քանի ամիս առաջ պետք է սկսած լիներ աշխատանքները, բաց առ այսօր բացի չափագրումից ճանապարհի վրա ոչինչ չի արվել, ոչ ոք չի եկել, նույնիսկ չափագրողները չեն եկել»,- ասացին նրանք։

Բնակիչները հայտնեցին, որ բոլոր միջոցներով փորձել են դիմել կառավարությանը այդ խնդրով, սակայն՝ ապարդյուն։

«Վարչապետը պատասխանել է մեր հարցադրմանը, նշել, որ աշխատանքներ են տարվում շինարարությունը սկսելու համար, սակայն չի արվել։ Կառավարությունից ասում են՝ գումարը փոխանցված է, բայց աշխատանքները չեն սկսվել։ Թող ՏԿԵ նախարարությունից ներկայացուցիչ գա ու պատասխանի ժողովրդի հարցերին»,- ասում են գյուղացիները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել