Կսահմանվի աղբավայրերի մոնիթորինգի պահանջ․ խորհրդարանը քննարկեց նախագիծը
15:08 - 12 սեպտեմբերի, 2022

Կսահմանվի աղբավայրերի մոնիթորինգի պահանջ․ խորհրդարանը քննարկեց նախագիծը

ԱԺ-ն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց կառավարության կողմից ներկայացրած նախագիծը, որով աղբավայրերի մոնիթորինգի պահանջ կսահմանվի՝ շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար։

Նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկապանպետ Արա Ֆիդանյանը ասաց՝ փոփոխություններ են նախատեսվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքում, ինչպես  նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, որով սահմանվում է պատասխանատվության միջոց աղբավայրի տարածքում կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար։

Պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահվում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։ 
Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարությունը կընդունի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայր շահագործողները (հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկներ) հնարավորություն կունենան 2023 թ․-ի ընթացքում նախապատրաստել մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել