Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|
13:34 - 12 սեպտեմբերի, 2022

Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։

«Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ:

Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողներից մեկը, մեջբերելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, թե «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցրեց՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը:

«Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է:

Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել