Տարեսկզբից Հայաստան է ժամանել շուրջ 1մլն 30 հազար զբոսաշրջիկ
20:43 - 06 սեպտեմբերի, 2022

Տարեսկզբից Հայաստան է ժամանել շուրջ 1մլն 30 հազար զբոսաշրջիկ

Համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների, 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261 834։

Այս մասին հայտնել է ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեն, նշելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։

Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն ( 3 %) և Գերմանիան (1% )։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել