Քննչական կոմիտեում ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել
17:48 - 05 սեպտեմբերի, 2022

Քննչական կոմիտեում ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:

2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2005-2010թթ. –  ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան

2010-2011թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ

2011-2012թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ

2012-2013թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ

2014-2015թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող

2016-2018թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ

2018-2019թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ

2019-2020թթ. –  Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ

2020-2021թթ. –  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի  խորհրդական

2021-2022թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ  հսկողության վարչության դատախազ, ավագ դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել