Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
22:14 - 31 օգոստոսի, 2022

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ ՍԱՏՄ Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:

Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել