Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած 25-ամյա վարորդը ձերբակալվել է
13:06 - 31 օգոստոսի, 2022

Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած 25-ամյա վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2022 թվականի օգոստոսի 30-ին ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդն  իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 30-ին ժամը 17.30-ին Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է:

Վրաերթի հետևանքով մահացած կինը Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրեն Մարիա Ասլամազյանն է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել