ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ
19:37 - 29 օգոստոսի, 2022

ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունից իրազեկում են, որ վաղը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ի հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով։

Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։

Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել