ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար
 |1lurer.am|
13:03 - 29 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար նախատեսվում է տրամադրել առնվազն 60 մլն դոլար:

«Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։ Հանձնաժողովը մտահոգված է հումանիտար հարցերի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով՝ բնակարանային, սննդի, անվտանգության, ջրային, սանիտարական, առողջապահության և այլ ոլորտներում»,- ասված է զեկույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել