Հայտնի է՝ ովքեր են «Սուրմալու»-ի պայթյունի գործով ձերբակալվածները
 |tert.am|
14:15 - 26 օգոստոսի, 2022

Հայտնի է՝ ովքեր են «Սուրմալու»-ի պայթյունի գործով ձերբակալվածները |tert.am|

tert.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից:

Մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել:

Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ 25.08.2022թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին`ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել