Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել պաշտոնից․ նշանակվել է նոր դեսպան
10:08 - 25 օգոստոսի, 2022

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել պաշտոնից․ նշանակվել է նոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռուբեն Սադոյանին հետ կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով` Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Աշոտ Սմբատյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է հրամանագրում։

 

Լուսանկարում՝ Ռուբեն Սադոյանը

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել