hetq.am: Մեկ մարդ է զոհվել, ևս չորսը տուժել նախօրեին Փարիզի 11-րդ շրջանի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է շրջանի ղեկավար Ֆրանսուա Վոգլենը։
«Հրաձգության հետևանքով այս երեկոյան Փարիզի 11-րդ շրջանի Chicha բարում հենց նոր մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել։ Այս փուլում պարզ չի այդ բարբարոսական գործողության մոտիվները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վոգլենը։
Նրա խոսքով՝ հարձակում գործած անձանցից մեկը ձերբակալվել է, երկրորդը թաքնվել դեպքի վայրից։
Ինչպես հայտնում է BFMTV-ն, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, Փարիզի ժամանակով 21:35-ին (Երևանի ժամանակով՝ 23:35-ին) երկու անձ դուրս է եկել ավտոմեքենայից և կրակ բացել երկու անձի ուղղությամբ, որոնք նստած են եղել բարի պատշգամբում։
Հիմնական վարկածը, որը ներկայումս դիտարկում է ոստիկանությունը, հանդիսանում է պատահարի մասնակիցների միջև հաշվեհարդարը։
comment.count (0)