Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից |shantnews.am|
12:08 - 18 մայիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից |shantnews.am|

shantnews.am։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից:

Դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես երաշխավորներ դատարանում հանդես եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նրանք 500 000-ական դրամ գրավ են մուծել Քոչարյանի կալանքը փոխելու համար: Իսկ դատարանից դուրս շարունակում են բողոքի ակցիաները՝ թե՛ Քոչարյանի կողմնակիցները, թե՛ հակառակորդները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել