Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները |armenpress.am|
13:48 - 20 հունիսի, 2019

Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանում խոսել են նաև Մարտի 1-ի գործով տուժած անձինք, ովքեր նշել են, որ միանում են մեղադրող կողմի ներկայացրած բողոքին: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել