Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին
10:45 - 18 հունիսի, 2022

Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչների հետ Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչների և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնի հետ։

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով Պաշտպանի հաստատությունն աշխատում է։

Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ Պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությունից՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմի ու այլ դժվարություններով։

Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատության կողմից կատարվող աշխատանքները։

Զրուցակիցները հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից։ Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։

Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել՝ ներառյալ ընթացիկ ու նոր մեկնարկող ծրագրերի շրջանակներում։

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել