Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը
16:55 - 13 հունիսի, 2022

Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը

Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը, մարտերը քաղաքում շարունակվում են, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի պետ Սերգեյ Գայդայը։

«Մարտերն այնքան ծանր են, որ օրերով պայքարը կարող է շարունակվել նույնիսկ ոչ թե փողոցի, այլ միայն մեկ շենքի համար», - ասել է Գայդայը։

Նրա խոսքով՝ հրետակոծության պատճառով զանգվածային տարհանում հնարավոր չէ կազմակերպել։ Զինվորականները կարողանում են դուրս բերել օրական միայն մի քանի մարդ։

Գայդայի տվյալներով՝ «Ազոտ» գործարանում Սևերոդոնեցկի շուրջ 500 բնակիչ կա, նրանցից 40-ը երեխաներ են։ Արդյունաբերական գոտին ուժեղ հրիթռակոծության տակ է։

Գայդայի խոսքով՝ Ուկրաինան բանակցություններ է վարում գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու ուղղությամբ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել