Բիթքոյնի փոխարժեքը 13% անկում է գրանցել
15:46 - 13 հունիսի, 2022

Բիթքոյնի փոխարժեքը 13% անկում է գրանցել

Բիթքոյնի փոխարժեքը նվազել է 13%-ով և հասել $23 748-ի, հայտնում է «Կոմերսանտը»։ Վերջին անգամ այսպիսի անկում է նկատվել 2020 թ-ի դեկտեմբերին։

Էթերիումը՝ մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթն աշխարհում, 8% անկում է գրանցել՝ հասնելով $1176-ի, որը նվազագույն փոխարժեքն է 2021 թ-ի մարտից ի վեր։

Համաշխարհային ֆոնդային շուկաներում անկում է նկատվում ուրբաթ օրվանից՝ հունիսի 10-ից, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գնաճը նոր ռեկորդ է սահմանել։ Մարտին տարեկան գնաճն ԱՄՆ-ում կազմել է վերջին 40 տարվա համար ռեկորդային 7,9%։ Փորձագետները կարծում են, որ ֆոնդային շուկաների և բիթքոյնի միջև համահարաբերակցությունը շարունակում է թափ հավաքել։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել