Շրի Լանկայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանից ավելի շատ նավթ գնելը
18:44 - 12 հունիսի, 2022

Շրի Լանկայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանից ավելի շատ նավթ գնելը

Շրի Լանկան, հնարավոր է, ստիպված լինի ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից, քանի որ երկիրը վառելիքի մեծ կարիք ունի աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում, AP-ին տված հարցազրույցում ասել է երկրի նորանշանակ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն։

Նա նշել է, որ սկզբից այլ ռեսուրսներ կփնտրի, սակայն պատրաստ կլինի ավելի շատ նավթ գնել Մոսկվայից։ Վարչապետի խոսքով՝ Շրի Լանկան դժվարին կացության մեջ է, իսկ պատերազմն Ուկրաինայում վատթարացնում է իրավիճակը։ Պաշտոնյայի խոսքով՝ պարենային ճգնաժամը կարող է շարունակվել մինչև 2024 թ-ը։

Վիկրամասինգհեն, որը նաև երկրի ֆինանսների նախարարն է, ասել է, որ պատրաստ է ավելի շատ ֆինանսական օգնություն ստանալ Չինաստանից՝ չնայած Շրի Լանկայի աճող արտաքին պարտքին։ Նա հավելել է, որ Ռուսաստանն իր երկրին նաև հացահատիկ է առաջարկել։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել