ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստ ոչնչացնելու մասին
17:25 - 12 հունիսի, 2022

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստին «Կալիբր» ծովային թևավոր հրթիռներով հարվածելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ծովային բազավորման մեծ հեռահարության «Կալիբր» մեծ ճշգրտության հրթիռներով Տերնոպոլի շրջանի Չորտկով բնակավայրի մերձակայքում խոշոր պահեստ է ոչնչացվել՝ Կիևի ռեժիմին ԱՄՆ և եվրոպական երկրների մատակարարած հակատանկային հրթիռային համալիրներով, շարժական զենիթահրթիռային համալիրներով և հրետանային կայանների արկերով», - այսօր ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ուկրաինական ՈւՆԻԱՆ պարբերականը հայտնում է, որ հրթիռային հարվածներից 22 մարդ է տուժել։

«Ավերվել է ռազմական օբյեկտի մի մասն, ինչպես նաև քաղաքացիական [օբյեկտներ]։ Տուժել է քաղաքացիական բնակչությամբ չորս 5-հարկանի շենք։ Այս պահին զոհեր չկան։ 22 տուժած կա, նրանք հոսպիտալացվել են», - այսօր ասել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Տրուշը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել