Ուկրաինան ասում է, որ գրեթե սպառել է ունեցած զինամթերքը, և հույսն արևմտյան զենքն է
15:29 - 10 հունիսի, 2022

Ուկրաինան ասում է, որ գրեթե սպառել է ունեցած զինամթերքը, և հույսն արևմտյան զենքն է

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Ուկրաինան զիջում է Ռուսաստանին ճակատում և այժմ գրեթե ամբողջությամբ կախված է արևմտյան զենքից։

«Սա արդեն հրետանային պատերազմ է», - The Guardian-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։  Նրա խոսքով՝ ապագան որոշվում է առաջնագծում և Ուկրաինան «պարտվում է հրետանու մասով»։

«Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ [զենք] կտա մեզ Արևմուտքը։ Ուկրաինայի ունեցած հրետանային մի կայանքը ռուսական 10-15-ի դեմ է։ Մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի շուրջ 10%-ը», - ասել է Սկաբիցկին։

Ուկրաինան այժմ օգտագործում է օրական 5-6 հազար հրետանային արկ։

«Մենք գրեթե ամբողջությամբ սպառել ենք մեր զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի 155 տրամաչափի ստանդարտ արկերը», - ասել է Սկիբիցկին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել