Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս  դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին
12:57 - 09 հունիսի, 2022

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտել էին Ավանեսյանի գրասենյակ և լուսանկարներ նետել նրա ուղղությամբ։ 

Միջադեպից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, , որ դիմելու է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Ավանեսյանը հույս հայտնեց, որ երբ ԱԺ-ում ստեղծվի էթիկայի հանձնաժողով, այն մանրամասն կքննի պատգամավորների վարքագիծը և դրան խստորեն արձագանք կլինի։

«Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց չգիտես ինչու օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած անձիք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»,-ասաց նա։ 

Ավանեսյանն ընդգծեց՝ ոստիկանական ուժերը և  բոլոր իրավապաները պետք է խստիվ գործեն օրենքի շրջանակում․ «Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թ․-ից, և դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրում են լինում, և տարեցտարի Հայաստանը՝ որպես ժողովրդավար երկիր իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը, ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել