Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC
17:31 - 08 հունիսի, 2022

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում, BBC-ի փոխանցմամբ, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թիլո Կաբլիցը։ Միջադեպը տեղի էր ունեցել Բեռլինի Շարլոտենբուրգ մարդաշատ թաղամասում։  Ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։ Մեկ զոհ կա, տասնյակ վիրավորներ։

Տեղի ոստիկանությունը հայտնել է նաև, որ մեքենայի վարորդը 29-ամյա տղամարդ է, որը և Գերմանիայի, և Հայաստանի քաղաքացի է։

Ըստ հաղորդագրությունների՝ Renault Clio արծաթագույն մեքենան փողոցի երթևեկելի մասից դուրս էր եկել և հայտնվել մայթին, այնուհետև մխրճվել մոտակա խանութի տարածք։

Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում շուրջ 130 փրկարար է աշխատում։

Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը Թվիթերում գրել է, որ «խորապես ցնցված է միջադեպի պատճառով» և հայտնել, որ օրվա ընթացքում պատկերացում կկազմի իրավիճակի մասին։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել