Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը
16:41 - 08 հունիսի, 2022

Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի գործով դատավարությունը։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիոն բնույթի վճարումներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը։

Նրանք մասնավորապես մեղադրվում են 2011 թ-ին 2 մլն շվեյցարական ֆրանկի ($2.08 միլիոն) ապօրինի վճարում կատարելու համար։ Բլատերն ու Պլատինին հերքում են մեղադրանքը՝ ասելով, թե Պլատինիին այդ գումարը վճարվել է 1998-2002 թթ-ին նրա խորհրդատվական ծառայությունների դիմաց՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Շվեյցարիաի Բելինցոնա քաղաքի դաշնային քրեական դատարանում գործի լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը։ Վճիռը կայացվելու է հուլիսի 8-ին։ Եթե այն մեղադրական լինի, Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

«Ես ինձ վստահ եմ զգում, արևը շողում է․․․ լավ տրամադրություն ունեմ։ Ես հակաօրինական ոչինչ չեմ արել», - ասել է Զեպ Բլատերը լրագրողներին։

Միշել Պլատինին վստահություն է հայտնել, որ «արդարությունը կվերականգնվի»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել