Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն

 |armenpress.am|
21:50 - 07 հունիսի, 2022

Շվեյցարիան հայտարարել է, որ կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի ԵՄ-ն |armenpress.am|

armenpress.am: Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։ Այս մասի հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի հայտարարությանը։

«Եթե ԵՄ-ն չեղարկի իր պատժամիջոցները, ապա Շվեյցարիան նույնը կանի՝ համաձայն իրավական դաշտի», - ասել է Պարմելինը։

Խորհրդարանականներին հետաքրքրում էր, թե ինչպես են շվեյցարական պատժամիջոցներն ազդել Ռուսաստանի վրա։ Այս առնչությամբ նախարարը բացատրել է, որ քանի որ Շվեյցարիան Եվրամիության և այլ գործընկերների հետ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ, «անհնար է իմանալ, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե Բեռնը չընդուներ դրանք»։ Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները «չեն կարող քանակական գնահատվել»։

Պարմելինը, սակայն, խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն են ունեցել Շվեյցարիայի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ Բեռնը ջանքեր է գործադրում նվազեցնելու դրանց ազդեցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել