tert.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Մոսկվայի հասցեին մեղադրանքներից հետո, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ Միշելը Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամի համար։ Բացի այդ, նա մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակելու և հացահատիկ գողանալու համար։
Նեբենզյան չի լսել նրա ելույթը և հեռացել է։
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ուշադրություն է հրավիրել «արևմտյան գործընկերների կողմից հնչեցված չհիմնավորված մեղադրանքների ճնշող աստիճանի վրա»։
comment.count (0)