Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
10:38 - 07 հունիսի, 2022

Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 8 ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Եղբայրութան, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասերի, Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Իսակովի պողոտային հարակից Կուրղինյան փողոցի (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանատների, «Մուլտի Լեոն 1» ՍՊԸ-ի ԱԳԼՃ-ի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել