Ռուսաստանի բոլոր բուհերը հեռացվել են Բոլոնիայի գործընթացից․ ՌԴ կրթության նախարարություն
18:41 - 06 հունիսի, 2022

Ռուսաստանի բոլոր բուհերը հեռացվել են Բոլոնիայի գործընթացից․ ՌԴ կրթության նախարարություն

Բոլոր ռուսաստանյան կրթական կազմակերպությունները հեռացվել են Բոլոնիայի կրթական գործընթացից, ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ հայտարարել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասևը։

Բոլոնյան խումբը ապրիլի 11-ին հայտարարել էր Բոլոնիայի գործընթացի բոլոր կառույցներում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցչության դադարեցման որոշման մասին, հիշեցրել է Աֆանասևը։

«Փաստացի, հաշվի առնելով այն, որ մեր ռեկտորները, կրթական կազմակերպությունների ղեկավարները ստորագրել են Ռուսաստանի ռեկտորների միության դիմումը, որում աջակցություն էին հայտնում նախագահին հատուկ գործողության առնչությամբ, փաստացի երկրի բոլոր կրթական կազմակերպությունները հեռացվել են Բոլոնիայի գործընթացից», - հայտարարել է նա։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը մայիսի 24-ին «անցած շրջափուլ» էր անվանել կրթության Բոլոնյան համակարգը՝ հայտարարելով, որ Ռուսաստանում սեփական համակարգ կստեղծվի։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել