Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը
17:35 - 06 հունիսի, 2022

Վրաստանի կառավարությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը

Վրաստանի կառավարության այսօրվա նիստին երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը «գրեթե ավարտել է բանակցությունները, և մեկ շաբաթից պետությունը կդառնա «Բորժոմիի» բաժնետերը», հայտնում է «Կոմերսանտը»։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այդ գործընթացում «քաղաքացիներից ոչ ոք չի տուժի»։

Այդ կերպ Վրաստանի կառավարության ղեկավարը պատասխանել է, այդ թվում, համանուն քաղաքում «Բորժոմի» հանքային ջրի շշալցման երկու գործարանների աշխատաիցներին, որոնք վաղ առավոտյան փակել էին գործարանի արտադրամասերի մուտքերն ու գլխավոր դարպասները։ Ցուցարարները պահանջում են աշխատանքում վերականգնել «Բորժոմիի» բոլոր աշխատակիցներին, որոնց աշխատանքից ազատել և առանց աշխատավարձ էր թողել ձեռնարկության սեփականատեր IDS Borjomi ընկերությունը գործարանների փաստացի փակումից հետո։

Ավելի վաղ IDS Borjomi-ն հայտարարել էր, որ «Բորժոմիի» բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատեր Alfa Group-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցների պատճառով ընկերությունը ծանրագույն ֆինանսական իրավիճակում է հայտնվել և ստիպված է անորոշ ժամանակով դադարեցնել արտադրանքը։

Այնուհետև Ֆրիդմանը վրացական իշխանությանն առաջարկել էր պետությանը փոխանցել ընկերության բաժնետոմսերը և դրական պատասխան էր ստացել։ Սակայն բանակցությունները ձգձգվում էին, քանի որ Վրաստանի արևմտյան գործընկերները պնդում էին, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել, որպեսզի այդ սխեմայի միջոցով Ֆրիդմանն ու նրա ընկերությունը շչրջանցեն պատժամիջոցները։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել