Կիևն ապրիլի վերջից ի վեր առաջին անգամ հրթիռակոծման է ենթարկվել
15:30 - 05 հունիսի, 2022

Կիևն ապրիլի վերջից ի վեր առաջին անգամ հրթիռակոծման է ենթարկվել

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան հաղորդել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի և Դնեպրովսկի թաղամասերը հրթիռակոծվել են, մեկ մարդ է տուժել, հայտնում է Meduza-ն։

Հարվածներն, ըստ քաղաքապետի, հասցվել են ենթակառուցվածքային օբյեկտներին։

Ուկրաինական «ՆՎ» պարբերականի տվյալներով՝ վերջին անգամ Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևն ապրիլի 28-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Կիևի ծայրամասում՝ վագոնավերանորոգման ձեռնարկության տարածքում, բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են արևելաեվրոպական երկրների մատակարարած Տ-72 տանկերն ու այլ զրահատեխնիկա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինական շրջանների և բնակավայրերի ղեկավարները հաղորդել են նաև Կիևի շրջանի Կրամատորսկ, Լիսիչանսկ բնակավայրերին և Բրովարիի մերձակայքին հասցված հրթիռային հարվածների մասին։ Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ Լիսիչանսկի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ երկու տղամարդ, գրում է Meduza-ն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել