armenpress.am: Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վերջին 24 ժամում վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանի Առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին ուղերձ է հղել, որում ողջունել է այս փաստը՝ վիրուսի դեմ երկրի 2 տարի և 100 օրվա պայքարից հետո:
comment.count (0)