Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը հայտարարագրել է ընդհանուր 100 միլիոն ՀՀ դրամ |hetq.am|
14:02 - 16 մայիսի, 2019

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը հայտարարագրել է ընդհանուր 100 միլիոն ՀՀ դրամ |hetq.am|

hetq.am։ Շարունակում ենք վերլուծել Էթիկայի հանձնաժողով ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների 2018 թվականի տարեկան հայտարարագերը։

Նախորդ նյութում անդրադարձել էինք բարձրաստիճան ոստիկանների հայտարարագրերին, իսկ այս անգամ վերլուծել ենք Արդարադատության նախարարությանը կից գործող ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության) բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, նրա տեղակալների, օգնականների և խորհրդականների հայտարարագրերը։

Արդարադատության գնդապետի կոչում ունեցող Հակոբ Հակոբյանը, որն իր կարիերան այս ծառայությունում սկսել է 2001 թվականից և, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2018 թվկանաի հունիսին Վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, իր հայտարարագրում որպես դրամական միջոցներ նշել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած նրա տարեկան եկամուտը կազմել է 8.961.000 դրամ։ Հայտարարագրում որևէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ։

Պրն Հակոբյանի կինը՝ Աբրահամյան Լիանան հայտարարագրել է 20.000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, չնայած չի նշել եկամտի որևէ աղբյուր։

Բավականին տպավորիչ է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Բեգինյան Դավիթի հայտարարագիրը։

Նա 2013 թվականից զբաղեցնում է նույն պաշտոնը և 2018 թվականին հայտարարագրել է 117.000 ԱՄՆ դոլար, 30.000 եվրո և 28 մլոն դրամ դրամական միջոց։ Նույն տարում նա 25 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, որպես եկամուտ հայտարարագրում նշել է աշխատավարձը՝ 9.492.000 դրամ և փոխառություններից ստացած եկամուտը, որը կազմել է 21 մլն դրամ և 2000 եվրո։

Մեկ այլ տեղակալ՝ Լևոն Արտաշեսյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, հայտարարագրել է 95.000 ԱՄՆ դոլար և 1.500.000 դրամ դրամական միջոց։ Աշխատավարձից ստացած նրա տարեկան եկամուտը կազմել է 9.354.000 դրամ։ 2018 թվականին նա 25.000 ԱՄՆ դոլարով վաճառել է իր բնակարանն ու ավտոտնակը։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել