Ռուսաստանի կառավարությունը հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը սակագնային քվոտաներ է սահմանել սև մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Հայտարարությունում նշված է, որ մինչև 540 հազար տոննա ծավալով մետաղի արտահանման դեպքում տուրքը կկազմի €100՝ մեկ տոննայի դիմաց։ Այս ցուցանիշը գերազանցելու դեպքում՝ €290 մեկ տոննայի դիմաց։
Այս տուրքերը գործելու են ԵԱՏՄ երկրներից դուրս արտահանման վրա։
«Ընդունված որոշումն ուղղված է ներքին շուկայում գների աճի կանխման և տեղի մետաղագործական ձեռնարկությունների՝ հումքի պահանջարկի ապահովման համար», - ասված է հաղորդագրությունում։
Նորա Վանյան
comment.count (0)