Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
15:36 - 30 մայիսի, 2022

Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներն այսօր հանդիպել են, որպեսզի օրվա երկրորդ կեսին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ վերջին անգամ փորձեն պայմանավորվածության գալ ռուսական նավթի ներկրման դեմ պատժամիջոցների շուրջ, հայտնում է Reuters-ը։

Գագաթնաժողովի եզրակացության նախնական տարբերակի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը՝ 27 երկրների առաջնորդները պետք է համաձայնության գան, որ պատժամիջոցների նոր փաթեթը տարածվելու է նավթի վրա՝ խողովակաշարով մատակարարվող նավթի ժամանակավոր բացառությամբ։ Այս հարցի շուրջ փոխզիջման չի հաջողվել գալ կիրակի օրը։

Սակայն ԵՄ երկրների առաջնորդները, որոնք Բրյուսելում կհանդիպեն օրվա երկրորդ կեսին, վերջնականապես չեն համաձայնեցնի այս ժամանակավոր բացառության պայմանները, նշվում է տեքստում, որը դեռ կարող է վերանայվել։

Փոխարենը նրանք դիվանգետներին և նախարարներին կխնդրեն գտնել լուծում, որը կապահովի արդար մրցակցությունն այն երկրների միջև, որոնք դեռևս ներկրում են ռուսական նավթը, և այն երկրների, որոնք այլևս նավթ չեն աստանում Ռուսաստանից։

Եվրամիության առաջնորդները կհայտարարեն աջակցությունն Ուկրաինային շարունակելու մասին, կքննարկեն հակամարտության հետևանքների հաղթահարման ուղիները, հատկապես՝ էներգակիների գների կտրուկ աճը և հասունացող պարենային ճգնաժամը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել