Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին
22:03 - 24 մայիսի, 2022

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում:

Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել