2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. Մհեր Գրիգորյան
 |1lurer.am|
15:14 - 21 մայիսի, 2022

2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին. տարբեր սցենարների, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ կանխատեսումների համար նախադրյալներ չկան: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանում 2021 թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնե՞ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել