Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է վերլուծել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումներն ու կազմակերպությունում երկրի ռազմավարության արդիականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գրում է ՌԲԿ-ն։
Բացի դրանից, Պուտինը հանձնարարել է «կազմակերպության շրջանակում այդ միջոցների բողոքարկման առաջարկներ ներկայացնել»։
Ռուսաստանն անդամակցում է կազմակերպությանը 2012 թ-ից։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ մարտի կեսերին, Առևտրի համաշխարհային կազմակերպության 14 անդամ երկրները պահանջել էին Ռուսաստանին զրկել առևտրի իրականացման առավել բարենպաստ ռեժիմից։
Նորա Վանյան
comment.count (0)