Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|
16:42 - 10 մայիսի, 2022

Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|

1lurer.am: Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին. մենք դա չենք հանդուրժի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։

«Ուկրաինան միակ տեղն է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են եվրոպական արժեքների համար: Կարծում եմ՝ այս փաստը հարգանքի է արժանի»,- նշել է նախարարը։

Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել, և հարկավոր է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Կիևը, Կուլեբան ընդգծել է․ «Մեր երկիրը մտադիր չէ ընդունել եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները։ Հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն այժմ առաջնահերթություն է Կիևի համար, քանի որ դա թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել բոլոր հարցերը»։

Ուկրաինայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ գործողությանը։ «Պատերազմի առաջին ամիսներին մեզ համար հաղթանակ կարող էր համարվել նույնիսկ ռուսական զորքերի հետքաշումը մինչև փետրվարի 24-ը նրանց զբաղեցրած դիրքեր։ Հիմա, եթե հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, հաղթանակ կհամարենք մեր մնացած տարածքների ազատագրումը»,- համոզմունք է հայտնել Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել