tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փորձում է հասկանալ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելք չունի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Սպիտակ տան ղեկավարն իր մտահոգությունը հայտնել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հայտնում է Reuters-ը նրա խոսքերը:
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդի համոզմամբ՝ «Պուտինը կարծում էր, որ կարող էր մասնատել ՆԱՏՕ-ն, կարծում էր, որ կարող էր մասնատել Եվրամիությունը»։
«Փոխարենը, ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ կանգնեցին Ուկրաինայի կողքին», - հավելել է Բայդենը:
comment.count (0)