Ուկրաինայի հետ բանակցությունները չեն դադարեցվել․ Մեդինսկի
15:05 - 09 մայիսի, 2022

Ուկրաինայի հետ բանակցությունները չեն դադարեցվել․ Մեդինսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն դադարեցվել, դրանք անցկացվում են առցանց ձևաչափով, «Ինտերֆաքսին» ասել է Ռուսաստանի նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Հեռավար ձևաչափով անցկացվող բանակցությունները չեն դադարեցվել», - նշել է նա։

Պատասխանելով առկա ձևաչափով բանակցություններ անցկացնելու մասին հարցին՝ Մեդինսկին ասել է, որ «դրա համար անհրաժեշտ է ավելի առարկայական [նյութ] ունենալ»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել