Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ
16:11 - 08 մայիսի, 2022

Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Բելոգորովկա ավանի դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, կարող էր զոհվել 60 մարդ, BBC Russian-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ փլատակների տակից հաջողվել է 30 մարդ դուրս բերել, նրանցից 7-ը վիրավոր են։

«Ըստ ամենայնի՝ շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 անձինք զոհվել են», - ասել է Գայդայը։

Դպրոցին ավիահարված հասցնելու մասին նա հաղորդել էր երեկ երեկոյան։ Դպրոցում, նրա տվյալներով, շուրջ 90 մարդ էր թաքնվում՝ «գրեթե ողջ գյուղը»՝ նրանք, ովքեր չէին հասցրել տարհանվել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժինը շաբաթ օրը հայտնել էր միայն երկու զոհի մասին և նշել, որ որոնումները շարունակվելու են կիրակի։

Վերջին շաբաթվա ընթացքում Բելոգորովկայի մերձակայքում մշտական մարտեր են ընթանում։ Գայդայն այդ վայրը «թեժ կետ» է անվանել։ Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել դպրոցի վրա ռումբ ընկնելու մասին ուկրաինական իշխանության հայտարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել