Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին
15:35 - 08 մայիսի, 2022

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, գրում է «Ինտերֆաքսը»։

«Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ այս օրը մենք շնորհակալություն ենք հայտնում և հարգանքի տուրք մատուցում մարտիկներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհաբերությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Այսօր ընդհանուր պարտքը նացիզմի վերածնունդը թույլ չտալն է, որն այնքան տառապանքներ է պատճառել տարբեր երկրների մարդկանց», - ասված է հաղորդագրությունում։

Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ «այսօր մեր զինծառայողներն, ինչպես նրանց նախնիները, թիկունք-թիկունքի կռվում են հայրենի հողը նացիստական արատից ազատագրելու համար», նա վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թ-ին, հաղթանակը մերն է լինելու»։

«Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է այն մարդկանց գաղափարային հետնորդների ռևանշի անթույլատրելիությունը, որոնք տապալվել են Հայրենական Մեծ պատերազմում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել