ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների համակարգումը |1lurer.am|
21:33 - 07 մայիսի, 2022

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների համակարգումը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Փարիզում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի իր գործընկերների հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ծրագրերը: Այս մասին հայտնել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«Մասնակիցները քննարկել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ծրագրերը՝ լրացուցիչ պատժամիջոցների և այլ միջոցների համակարգումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են գլոբալ պարենային անվտանգության սպառնալիքները, որոնք ի հայտ են եկել Ուկրաինայում ճգնաժամի հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել