Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել

 |armenpress.am|
15:44 - 07 մայիսի, 2022

Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:

Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»:

Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստր:

Երդմնակալությունից հետո առաջին ելույթում Մակրոնը խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»:

Նա նշել է, որ «ներկայիս ժամանակների լրջության գիտակցումն ուղեկցում է իրեն»՝ սկսած Եվրոպայում վերջին շրջանի իրադարձություններից մինչև համավարակ ու բնապահպանական հարցեր: «Շատ հազվադեպ են մեր աշխարհն ու մեր երկիրը բախվել նման մարտահրավերների հետ: Ֆրանսիայի ժողովուրդն ընտրել է ապագայի հստակ նախագիծը, հանրապետական ու եվրոպական նախագիծը, ապակայունացված աշխարհում անկախության նախագիծը, գիտական, սոցիալական ու բնապահպանական առաջընթացի նախագիծը»,- հայտարարել է Մակրոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել