Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում

 |factor.am|
13:07 - 07 մայիսի, 2022

Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում |factor.am|

factor.am: Ապրիլի վերջին երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ին, Ելիսեյան պալատում։

Այն կսկսվի Փարիզի ժամանակով 11:00-ին և կտևի մոտ մեկուկես ժամ: Երդմնակալությունը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի հանդիսությունների սրահում՝ 450 հյուրերի ներկայությամբ։ Նրանց թվում են  Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։ Երկրի ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը կսկսվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։

Ապա Պատվո լեգեոնի շքանշանի մեծ կանցլեր գեներալ Բենուա Պուգատը երկրորդ անգամ Մակրոնին կնվիրի պետական բարձրագույն իշխանության խորհրդանիշի շղթան՝ հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ ճանաչում ենք որպես Պատվո լեգեոնի շքանշանի մեծ վարպետ»։

Այնուհետև պետության վերընտրված ղեկավարը ելույթ կունենա հյուրերի առջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել