Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ
19:31 - 06 մայիսի, 2022

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 3-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում քաղաքական ընդդիմության կողմից իրականացված նախաձեռնության ընթացքում  մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք: Նույն օրը, ժամը 13:50-ին՝ ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բողոքի ակցիա իրականացնող նշված քաղաքացիները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել