Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները»
 |factor.am|
15:55 - 06 մայիսի, 2022

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները» |factor.am|

factor.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով վերադարձնել գողացված ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Գերատեսչության կայքում նշվում է, որ պատգամավորները մտահոգված են ավիացիոն ոլորտի վրա պատերազմի լուրջ ազդեցությամբ և ափսոսում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները, ստիպել է վերագրանցել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների գրանցամատյանում»։

«Նման գողությունը չի կարելի հանդուրժել»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այդ ինքնաթիռներն իրենց օրինական տերերին։

Պատգամավորները նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի տրանսպորտային հատվածի նկատմամբ, նաև օգնել ԵՄ-ում հյուրանոցներին և կարճաժամկետ վարձակալության ծառայություններին, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել