armenpress.am: «Ռոսավիացիա»-ն 12-րդ անգամ երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավի օդանավակայաններ, որոնք փակվել են փետրվարի 24-ից։
Այս անգամ սահմանափակումները երկարացվել են մինչև մայիսի 13-ը Մոսկվայի ժամանակով ժամը 04:45-ը: Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններին:
Ուղևորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով:
Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
comment.count (0)